Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում երևում է, թե ինչպես են Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածները տեղափոխվում Հայաստան։

 

Հիշեցնենք, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը օգոստոսի 31-ին, ժամը 02։00-03։00 միջակայքում վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են: