Սան Ֆրանցիսկոյում վայրէջք կատարելիս կործանված Boeing 777 ինքնաթիռի օդաչուն նման ինքնաթիռներով չվերթներ իրականացնելու շատ քիչ փորձ է ունեցել. տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Asiana Airlines ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչներին, որին պատկանում էր օդանավը:

Ինքնաթիռը ղեկավարող օդաչուն, նրանց խոսքերով, վթարի պահին Boeing 777 օդանավում անցկացրել էր ընադմենը 43 ժամ, իսկ վայրէջք առաջին անգամ էր իրականացնում: Ավիաընկերությունում հավելել են, որ այլ ինքնաթիռներով նա հաճախ է չվերթներ իրականացրել՝ օդում անցկացնելով 10 հազար ժամ:

Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն, որը ուսումնասիրում է օդանավի կործանումը, հայտարարել էր, որ օդանավը շատ ցածր արագության վրա է վայրէջք կատարել, իսկ օդաչուն գետնին բախվելուց 1,5 վայրկայն առաջ փորձել է ընդհատել վայրէջքը և 2-րդ պտույտ կատարել:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Սեուլից Սան Ֆրանցիսկո չվերթ իրականացնող Boeing 777-ում եղել է 291 ուղևոր և անձնակազմի 16 անդամ: Զոհվել են 16-ամյա երկու չինուհիներ: 182 մարդ վիրավոր է: