Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, անձնակազմը եղել է ուկրաինական: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել է ուկրաինական «Օբոզրեվատել» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Կիեւ: Ավիաաղետի հետեւանքով զոհվել է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: