ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փորձում է պարզել՝ արդյոք Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող և կործանված ինքնաթիռում հայերն կան, թե ոչ: Այս մասին MediaMall.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

 

Բացի այդ, հրապարակվել է Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ուղևորափոխադրող ինքնաթիռի ուղևորների ազգանունները: Ինչպես հաղորդվում է, ցուցակում միայն Մնացականովն է հիշեցնում հայկական ազգանուն, սակայն դեռևս հայտնի չէ ուղևորի ազգային պատկանելիությունը: