ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:

 

Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:

 

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ավիավթարի զոհերի անունները: Կործանված ռուսական ինքնաթիռի մեջ եղել են նաև հայազգի ուղևորներ՝ Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: