Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի փլատակների տակից ողջ մնացած ուղևորների ձայներն են լսվում, հաղորդում է Reuters-ը:

 

Հայտնի է, որ փրկարարներն արդեն սկսել են դուրս բերել զոհերի մարմինները:

 

Դեպի վայր է մեկնել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը և մի շարք այլ եգիպտացի նախարարներ:

 

Ավելի վաղ Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց: