Airbus-321 ռուսական ինքնաթիռի կործանման վայրում մոտ 100 մարդու դի է հայտնաբերվել, հաղորդում է Reuters-ը:
«Մարմինների մեծ մասը գետնի վրա են, ուղևորներից շատերը մահացել են հենց իրենց տեղերում», - ասել է արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ է ռուսական ինքնաթիռի փլատակների տակից լսվում են ողջ մնացած ուղևորների ձայները:
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց: