Մալայզիական Boeing-ի կործանման վայրում հայտնաբերվել Է 282 զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:

 

«Մարմիններն առավել հնարավոր կոռեկտությամբ հավաքել են աղետի վայրից եւ տեղավորել հինգ սառնավագոններում: Այդ վագոնները գտնվում են Տորեզի կայարանում: Դրանք դեռ ոչ մի տեղ չեն մեկնում: Մենք կարող ենք դրանք որեւԷ տեղ ուղարկել միայն միջազգային փորձագետների ուղեկցությամբ»,-ասել Է Բորոդայը հուլիսի 21-ին Դոնեցկում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

 

Նա նաեւ հայտնել Է, որ ինքնաթիռի տեխնիկական դետալները, որոնք, հավանաբար, «սեւ արկղերն» են, առաջվա պես գտնվում են Դոնեցկում: «Ինչպես եւ զոհվածների մարմինները, դրանք Էլ կհանձնվեն օտարերկրյա փորձագետներին՝ բայց ոչ ուկրաինական կողմին»,-հայտնել Է Բորոդայը:

 

Հուլիսի 17-ին Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Գրաբովո գյուղի մերձակայքում կործանվել Է Malaysian Airlines-ի Boeind-777-ը, որը ՄՆ17 չվերթով Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր: Ինքնաթիռում գտնվում Էր 283 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ: Նրանք բոլորը զոհվել են:

 

Ավիափոխադրողի տվյալների համաձայն՝ զոհվածների թվում Է Նիդեռլանդների 192 հպատակ, նրանցից մեկը նաեւ ԱՄՆ-ի քաղաքացի Է: Ցուցակում նաեւ նշվում են Մալայզիայի 44 քաղաքացիներ, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն են, Ավստրալիայի 27, Ինդոնեզիայի 12 քաղաքացիներ: Ողբերգության եւս 10 զոհեր Մեծ Բրիտանիայի հպատակներ են, որոնցից մեկը նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիություն ունի: Զոհվածների թվում են՝ չորս գերմանացի եւ նույնքան բելգիացի, երեք ֆիլիպինցի, Կանադայի եւ Նոր Զելանդիայի մեկական քաղաքացի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: