Սինայի թերակղզում A321 ինքնաթիռի կործանման վայրում աշխատող փորձագետները հայտնաբերվել են նրա կառուցվածքին չվերաբերող տարրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Կահիրեի իրազեկ աղբյուրներ:
«Փորձագետները աղետի վայրում հայտնաբերել են այնպիսի տարրեր, որոնք ինքնաթիռի կառուցվածքի մաս չեն կազմում»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Դրանք ուղարկվել են փորձաքննության»,- հավելել է աղբյուրներից մեկը:
ՏԱՍՍ-ն այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը չունի:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել:
Ուղևորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս և Բելառուսի մեկ քաղաքացի: