Մարդկանց նոր մարմնամասեր են հայտնաբերվել Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-777-ի կործանման վայրում. ինքնաթիռի բեկորդների հավաքման աշխատանքները դադարեցված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տրան սպորտի նախարարության մամուլի քարտուղար Էլլա Ժուրանսկայան:

 

«Հոլանդացի փորձագետները, հավաքելով ինքնաթիռի բեկորները, հայտնաբերել են մարդկանց նոր մարմնամասեր: Մենք օժանդակել ենք չրանք Խարկով տեղափոխելուն»:

 

Նրա խոսքով՝ փորձագետներն ինքնաթիռի բեկորները կշարունակեն հավաքել նոյեմբերի 9-ին: Գործակալության զրուցակիցը հավաստիացրել է, որ ԴԺՀ-ի տրանսպորտի նախարարությունը հոլանդացի փորձագետներին տեխնիկա է հատկացնում ինքնաթիռի բեկորները հավաքելու եւ տեղափոխելու համար, մասնավորապես, երկաթուղային վագոններ:

 

Մալայզիական Malaysia Airlines ավիաընկերցության Boeing-777 մարդատար ինքնաթիռը, որը հուլիսի 17-ին չվերթ Էր կատարում Ամստերդամից Քուալա Լումպուր, վթարի Էր ենթարկվել ԴԺՀ-ի տարածքում: Իքնաթիռում գտնվում Էր 298 մարդ, որոնք բոլորն Էլ զոհվել են: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ արդեն ճանաչված են ավիաաղետի 289 զոհեր: