Դոնեցկի շրջանում մալայզիական Boeing օդանավի կործանման վայրում սկսել են իրենց աշխատանքն ուկրաինացի փորձագետ-քրեագետները։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Ուկրաինայի կառավարությունը հետաքննությանը մասնակցության նպատակով հրավիրել է Մալայզիայի և Նիդեռլանդների ավիաղեկավարության, Եվրահանձնաժողովի, ICAO-ի (քաղավիացիայի միջազգային կազմակերպության), Eurocontrol-ի և NTSB-ի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևի իշխանություններն ու անջատողականների ներկայացուցիչները պայմանավորվել են մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում 20 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել։