Առաջիկա շաբաթ մալազիական կողմը ոստիկանների խումբ կուղարկի Ուկրաինա' Boeing 777-ի աղետի վայրում աշխատելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից: «Հուլիսի 30-ին 68 ոստիկաններ կմեկնեն Կուալա Լումպուրից և կմիանան տեղում աշխատող միջազգային փորձագետներին»-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Մալազիայի կառավարության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայի հետ: Զրույցի արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ինքնաթիռի «սև արկղերի», զոհված ուղևորների մարմինների տեղափոխման, ինչպես նաև աղետի վայր փորձագետների խմբի մուտքն ապահովելու վերաբերյալ:
Դոնեցկի մարզի տարածքում' հուլիսի 17-ին' տեղական ժամանակով ժամը 18:00-ին, աղետի է ենթարկվել Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռը: Ավիափոխադրողի ճշտված տվյալների համաձայն, աղետի հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 283 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները: