Գերմանիայի Wifka տնտեսական հետաքննությունների բյորոն պատրաստ Է 17 միլիոն դոլար վճարել Ուկրաինայում Boeing 777 ինքնաթիռի աղետի հետաքննության ընթացքին միջամտելու վերաբերյալ տեղեկատվության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերության ներկայացուցիչ մասնավոր խուզարկու Յոզեֆ Ռեշը հայտնել է գերմանական Capital ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում:

 

Wifka-ն միջադեպի հետաքննությամբ է զբաղվում պատվիրատուի հանձնարարությամբ, որի անունը չի նշվում: «Միջնորդի միջոցով իմ պատվիրատուն մեծացրել է վարձատրումը,- հայտնել Է Ռաշը:- Ինչպես եւ նախկինում, 30 միլիոն դոլար կվճարվի նրանց մասին տեղեկատվության տրամադրման դեպքում, ովքեր մեղավոր են հանցագործության համար, եւս 17 միլիոն դոլար այն տեղեկությունների համար, թե ինչպես են շատ երկրներում փորձում կոծկել գործը կամ խանգարել հետաքննությանը»:

 

«Մենք փնտրում ենք երկրորդ Էդվարդ Սնոուդենին»,- ընդգծել Է խուզարկուն՝ նշելով, որ «17 (միլիոն դոլար) թիվը համապատասխանում Է MH17 չվերթի համարին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: