Նիդեռլանդների ներկայացուցիչները հայտնել են, որ մտադիր են հուշարձան կկանգնեցնել մալայզիական Boeing-ի կործանման վայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բրիֆինգի ժամանակ հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին իրավիճակների նախարար Ալեքսեյ Կոստրուբիցկին, որի խոսքը փոխանցել է Դոնեցկի նորությունների գործակալությունը:

 

Ապրիլի 16-ին նիդեռլանդացի եւ մալայզիացի մասնագետներ են ժամանել Գրաբովո ավանի շրջան, որտեղ աղետի է ենթարկվել օդանավը: Առաջիկա երեք շաբաթներին նրանք կհետազոտեն ինքնաթիռի կործանման գոտին եւ կհավաքեն Boeing-ի՝ այնտեղ գտնվող բեկորները: Կշարունակվեն նաեւ օդանավի երկու ուղեւորների դեռեւս չգտնված աճյունների որոնումները:

 

Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777-ը 2014 թվականի հուլիսի 17-ին կործանվել է Դոնեցկի մարզում: Օդանավն Ամստերդամից ուղեւորվել էր Քուալա-Լումպուր: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Վարկածներից մեկի համաձայն՝ օդանավը խփվել է հրթիռով: Կիեւը եւ աշխարհազորայինները միմյանց մեղադրում են ճակատագրական հրթիռակոծման մեջ: