Դոնեցկի աշխարհազորայինները պարտավորվել են ԵԱՀԿ-ի դիտորդներին թույլատրել աշխատելու Boeing-ի կործանման վայրում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Մենք պարտավորվում ենք ԵԱՀԿ-ի դիտորդներին թույլատրել աշխատելու Boeing-ի կործանման տարածքում, և պատրաստ ենք մեկուսացնել աղետի վայրը՝ ապահովելով տեղական իշխանությունների ներկայացուցիչների մուտքը դեպի ողբերգության վայր»,- ասվում է աշխարհազորայինների հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ ԱՄՆ-ի հետախուզությունը պնդում է, որ հուլիսի 17-ին «Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռն ավիավթարի է ենթարկվել Ուկրաինայի երկնքում, բայց տվյալներ դեռ չունի այն մասին, թե ով կարող էր դա անել: