Մալայզիայի տրանսպորտի նախարարը՝ Հիշամուդին Հուսեյնը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ մարտի 8-ին անհետացած ինքնաթիռի որոնումներին մասնակցում է 25 պետություն։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տրանսպորտի նախարարը դիմել է  ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Չինաստանին, որպեսզի վերջիններս լրացուցիչ տվյալներ տրամադրեն արբանյակներից։

 

«Ինքնաթիռի անհետացումը «կանխամտածված գործողությունների» արդյունք է»,-այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը։