Փրկարարները ծովում հայտնաբերել են օբյեկտներ, որոնք հնարավոր է՝ պատկանել են AirAsia-ի անհետացած ինքնաթիռին: Այս մասին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել է Ինդոնեզիայի ՌՕՈՒ ներկայացուցիչը:

 

Այդ վայր է ուղարկվել ուղղաթիռ, որտեղ մասնագետներն առավել մանրազնին կարող են ուսումնասիրել գտածոները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մասնավորապես, ՌՕՈՒ ներկայացուցչի խոսքով՝ դրանք «10 մեծ առարկաներ են և բազմաթիվ փոքրեր»: Հնարավոր է՝ դրանցից մեկն ինքնաթիռի դուռն է, նշվում է հաղորդագրությունում:

 

Air Asia-ի ինքնաթիռում, որը թռիչքից 40 րոպե անց անհետացել է ռադարներից, եղել է 155 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Այն հավանաբար, գտնվում է Կալիմանտան կղզիների շրջանում: