Բրազիլիայի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել է կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքի մասին: Կենսանյութի նմուշները հաստատման համար ուղարկվել են պրոֆիլային ինստիտուտ:
Ինչպես ճշտվում է գերատեսչության՝ Twitter-ի Էջում, 61-ամյա տղամարդը, որը վերջերս է վերադարձել Իտալիայի Լոմբարդիայի մարզից, նոր կորոնավիրուսի (2019-nCoV) համար բնորոշ թեթեւ ախտանիշներով փետրվարի 25-ին ընդունվել է Սան Պաուլուի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկա:
Իշխանությունները պարզում են, թե հարեւաններից, բուժաշխատողներից եւ ուղեկիցներից ում հետ է շփվել պացիենտը: Ընդամենը Սան Պաուլուի նահանգում կորոնավիրուսի կասկածանքով չորս մարդ կա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: