Մեծ Բրիտանիայում առնվազն մեկ մարդ է մահացել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու հետևանքով։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, մեջբերում է տեղական PA գործակալությունը։ Առայժմ B.1.1.529 տարբերակով հիվանդների մահվան դեպքեր չեն գրանցվել:
Բրիտանական կառավարությունը կարծում է, որ իր «խիստ վարակիչ» բնույթի պատճառով՝ նոր շտամը կարող է «գերակշռել և տարածվել էքսպոնենցիայով»։ Լոնդոնի հիգիենայի դպրոցը կանխատեսում է, որ «օմիկրոնով» վարակները Միացյալ Թագավորությունում ռեկորդային մակարդակի կհասնեն արդեն ձմռանը, իսկ հոսպիտալացումները կարող են գերազանցել անցյալ տարվա թվերը՝ տապալելով Առողջապահության ազգային ծառայությունը: