Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսի 442 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 8216 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 32 մարդ, շարունակում է բուժվել 4772-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3287 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 15 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 113 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է44 -ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 54 հազար 931 քաղաքացի: