Հայաստանում մայիսի 30-ից հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 հազար 006 դեպք, 412 հազար 621-ը' առողջացման, 8625-ը' մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 76 բուժառու:
Կատարվել է 10 հազար 329 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք, առողջացել է 15 քաղաքացի, մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 109 հազար 931-ի: