Հայաստանում ապրիլի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422691-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2838 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3003171 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2025 պացիենտ, նվազել է 11-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410365 անձ' վերջին մեկ օրում 24 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսից ահացածների թիվը 8621 է:

Այլ հիվանդության պատճառով, բայց կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 1680 է: