Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են Ճավայի ծովում կործանված Sriwijaya Air ինքնաթիռի բեկորները: Այս մասին հայտարարել է երկրի նավատորմի խոսնակ Ֆախրուլը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա պարզաբանեց, որ «ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Լակի և Լանկանգ կղզիների միջև», որոնք Սերիբու արշիպելագի մաս են կազմում:
«Մոտ ապագայում դրանք կհասցվի ափ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ինդոնեզիայում վթարի էր ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ: Նա Ջակարտայի օդանավակայանից թռչում էր Պոնտիանակ քաղաք: Մեկնումից չորս րոպե անց ինքնաթիռը անհետացել է ռադարների էկրաններից ու կապի դուրս չի եկել: Դրանից առաջ ինքնաթիռը ընդամենը մեկ րոպեում կտրուկ կորցրել է բարձրությունը: Տեղական իշխանությունների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 65 մարդ, այդ թվում՝ 10 երեխա: