Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում այսօր առավոտյան վթարի ենթարկված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը երեկ՝ հունվարի 7-ին, իրականացրել էր Երևանի-Կիև չվերթը։Այս մասին տեղեկանում ենք Flightradar24 կայքից։
Ըստ կայքի տվյալների՝ օդանավը հունվարի 6-ին Կիևից թռել էր Լոնդոն, Լոնդոնից՝ Կիև, նույն օրն էլ Կիևից ժամանել էր Երևան և հունվարի 7-ին Երևանից մեկնել Կիև։
Նույն օդանավը հունվարի 7-ին Կիևից մեկնել էր Միլան, Միլանից վերադարձել Կիև, ապա մեկնել էր Թեհրան։ Թեհրան էր ժամանել տեղի ժամանակով 00:57-ին: Թեհրանից ինքնաթիռը օդ էր բարձրացել առավոտյան 6։12-ին և րոպեներ անց՝ կործանվել։