Երևան-Բաթումի-Երևան գնացքն այսօր ուղերթ է իրականացրել: Այս մասին հայտնում է «Հարավկոսվկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։ Այն վրացական հանգստավայր կհասցնի մոտ 120 ուղևորի։
Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ: