Փրկարարները հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռի անձնակազմի բոլոր 10 անդամների մարմինները, ինքնաթիռ, որը հուլիսի 1-ին Իրկուտսկի մարզում կործանվել Էր հրդեհների մարման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ինքնաթիռի աղետի վայրում որոնողական գործողության ընթացքում, որը կատարվել Է ամբողջ գիշեր, հայտնաբերվել են Իլ-76-ի անձնակազմի եւս երկու անդամների մարմինները: Այսպիսով, գտնվել են բոլոր զոհված օդաչուների մարմինները»,- հայտարարել Է արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրի տարածաշրջանային կենտրոնի պետ Սերգեյ Դիդենկոն:

 

Աղետի պատճառների հիմնական վարկածները կապված են մարդկային գործոնի, տեխնիկայի աշխատունակության եւ շրջակա միջավայրի ազդեցության հետ, հայտարարել Է Ռուսաստանի Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչ Նիկոլայ Յակիմենկոն: Կոմիտեն արդեն վթարի գոտու լիակատար զննում Է կատարել:

 

Ինքնաթիռը լիովին այրվել Է, եւ»սեւ արկղերը» ենթարկվել են ջերմային ներգործության, սակայն դրաց վիճակը բավարար Է, նշել Է Յակիմենկոն:

 

Ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը կսկսվի մոտ ժամանակներս: