Airbus ռուսական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են սև արկղեր: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից 100 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռը, որն իրականցնում էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքը, անհետացել է ռադարների էկրանից:
Դրանից առաջ օդաչուն թույլտվություն խնդրեց վայրէջք կատարել Կահիրեի օդանավակայանում, հայտնում են օդանավակայանի աշխատակիցները: Արևմտյան ԶԼՄ-ների իրարամերժ տվյալների համաձայն՝ ինքնաթիռը, իբր, կապ էր հաստատում թուրք դիսպետչերների հետ և շարունակում էր իր ճանապարհը: