Ինդոնեզիայի AirAsia ավիաընկերության օդանավի ինքնագրիչները տալիս են «հստակ պատկերացում», թե ինչ է տեղի ունեցել վթարից առաջ՝ վերջին պահերին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Ազգային Տրանսպորտի անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Մարջոնո Սիսվոսուվարնոյին:
Նրա խոսքով՝ նախքան աղետը, օդանավի կառավարումն ստանձնել է երկրորդ օդաչուն:
«Անձնակազմի հրամանատարի օգնականն, ով հայտնի է որպես երկրորդ օդաչու, որը սովորաբար նստում է օդաչուական խցիկի աջ կողմում, այդ պահին կառավարում էր ինքնաթիռը»,- նշել է Սիսվոսուվարնոն:
Նա նաև հավելել է, որ ինքնաթիռը գտնվում էր լավ վիճակում: