A321-ի կործանման հետաքննությանը մոտ աղբյուրը հայտարարել է, որ հայտնի են աղետի ենթարկված ռուսական ինքնաթիռի «սև արկղերի» առաջին տվյալները, հաղորդում է Reuters-ը:

 

 

Ինչպես նշվում է, վերծանման համաձայն ինքնաթիռի անձնակազմը կործանումից առաջ չի ուղարկել վթարի ազդանշան:

 

 

Միջադեպի հետաքննությամբ զբաղվող Եգիպտոսի հանձնաժողովի աղբյուրը հայտարարել է, որ ստացված տվյալները վկայում են, որ կործանված A321 ինքնաթիռն արտաքին ազդեցության չի ենթարկվել:

 

 

Ավելի վաղ «Կոգալիմավիա» ավիաընկերությունում հայտարարել են, որ բացառում են մարդկային և տեխնիկական գործոնները որպես Եգիպտոսում A321 ռուսական օդանավի կործանման պատճառ:

 

 

Հիշեցնեն՝ «Կոգալիմավիա» ավիաընկերության А321 ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ: Այն աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին՝ թռիչքից կես ժամ անց: Ինթնառիթի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի յոթ անդամները զոհվել են: