«Կոգալիմավիա» ավիաընկերությունում հայտարարել են, որ բացառում են մարդկային և տեխնիկական գործոնները որպես Եգիպտոսում A321 ռուսական օդանավի կործանման պատճառ, հայտնում է Газета.Ru-ի թղթակիցը:

 

 

Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտարարել են մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

«Կոգալիմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Ավերյանովը հայտարարել է, որ Եգիպտոսում կործանված A321 ռուսական օդանավի անձնակազմը չի բողոքել ինքնաթիռի վիճակից: Նրա խոսքով՝ ինքնաթիռը եղել ՝ կատարյալ տեխնիկական վիճակում:

 

 

«Կոգալիմավիա» ավիաընկերության А321 ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ: Այն աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին՝ թռիչքից կես ժամ անց: Ինթնառիթի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի յոթ անդամները զոհվել են: