Ֆրանսիական Ալպերում վերսկսվել են երեկ կործանված Airbus A320 ուղևորատար օդանավի որոնողական գործողությունները, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Նախօրեին փրկարարները մթնշաղին ընդհատել են Airbus A320 օդանավի կործանման հետևանքով զոհված մարդկանց մարմինների որոնումները:
Երեկ Ֆրանասիայի հարավ-արևելքում կործանվել է գերմանական Germanwings ավիաընկերության օդանավը: Վերջին տվյալներով՝ օդանավում եղել է 150 մարդ: Ուղևորների թվում եղել են Գերմանիայի, Իսպանիայի, Ղազախստանի և Թուրքիայի քաղաքացիներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայտնաբերվել է օդանավի «սև արկղերից» մեկը, որը վնասված է: Դատելով ավիավթարի բնույթից՝ ինքնաթիռի մանր բեկորներն ընկել են մեծ տարածության վրա. սարսափելի աղետից փրկվածներ գտնելու հույս չկա: