Անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները նոյեմբերի 9-ի առավոտյան վերսկսվել են: Այս մասին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը:
«Այսօր ևս վաղ առավոտից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Ինչպես տեղեկացրել էինք ԱԻՆ-ի օպերատիվ խմբերը, Ոստիկանության աշխատակիցները, կամավորները համատեղ ուժերով աշխատում են: Այս պահին դեռ որևէ նորություն չկա»,- ասաց Սաթենիկ Ասիլյանը:
Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացվածհաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում տանից է դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:
Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխանչի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի էձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամ ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից , ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։