Հունիսի 17-ին, ժամը 14:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզի Այնթապ-Նոր Խարբերդ-Զոնալ թաղամաս՝ Ստալինյան ջրանցքի երկայնքով:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 14 փրկարար:

Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: