Օգոստոսի 23-ին' ժամը 17:00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. օգոստոսի 21-ին' ժամը 12:00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել Զովունի գյուղի 39-րդ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 1937 թ. ծնված Խ. Մ.-ն, ում վերջին անգամ տեսել են գյուղի ճահճուտներում. որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18:52-ի դրությամբ' որոնողական աշխատանքները դադարեցվել են' ապարդյուն համարվելով: