Փրկարարները շարունակում են մայիսի 7-ին տանից դուրս եկած ու չվերադարձած Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակչի որոնողական աշխատանքները: Մայիսի 8-ին, ժամը 13.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ՝ 1946թ. ծնված Է. Մ.-ն մայիսի 7-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել. վերջինս ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ ինքնասպանություն կգործի՝ նետվելով Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից տեղեկատվություն ստացվեց, որ Է. Մ.-ի որոնողական աշխատանքները սկսվել են մայիսի 7-ից և առայժմ արդյունքի չեն հասել. անհրաժեշտ է ջրասուզակի օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ ջրափրկարարական ջոկատը և ՀՓՋ-ի ՕԽ-ն: Ժամը 20.09-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, որոնք վերսկսվել են մայիսի 9-ի առավոտյան 07.31-ին:
Դեպքի վայր են մեկնել ջրափրկարարական ջոկատից հինգ ջրափրկարար և ՀՓՋ-ից մեկ հրշեջ-փրկարար: