Հունվարի 12-ից անհետ կորած՝ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Վրեժ Օհանյանի որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Անգեղակոթի գյուղապետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ հույսները դեռ չեն կորցրել. ձյունը հալվել է, ոստիկանները նորից եկել են ամբողջ տարածքը զննել, բայց էլի չի գտնվել:

 

«Չգիտենք՝ ինչ է եղել էդ էրեխու հետ, տանից դուրս է եկել ու չի վերադարձել, ծնողները հայտարարություն են տվել, որ չկա, տուն չի վերադարձել: Դեռ չենք իմանում՝ դժբախտ դե՞պք է, թե՞ ինչ է»,- ասաց գյուղապետը:

 

Գյուղապետի խոսքով՝ տղան դեռ չէր ամուսնացել, աշխատում էր, լավ զոդող էր, գնում էր Ռուսաստան, գալիս էր: