Փրկարարներն այսօր՝ օգոստոսի 7-ին ժամը 08:14-ին վերսկսել են նավակով ափց հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են: