Սևանում փրկարարները վերսկսել են ափից նավակով հեռացած ընտանիքին լողալով օգնություն գնացած տղամարդու որոնումները։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ջրափրկարարները ջրից դուրս էին բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: