«Լոռե» հասարակական փրկարարական ջոկատի 5 փրկարարները և Լոռու մարզային ՀՓՋ-ի 5 հրշեջ-փրկարարները ապրիլի 28-ին' ժամը 10.45-ին, Սվերդլով գյուղի «Ձորվակ» կոչվող վանքի մոտակայքում վերսկսել են 1937թ. ծնված Վ.Մ.-ի որոնողափրկարարական աշխատանքները: 

 

Ապրիլի 25-ին' ժամը 10.36-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, 1937թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: