Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է․
«Հարգելի հայրենակիցներ.
Տեղեկացնում ենք, որ ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում:
Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են»: