Ինդոնեզիայի փրկարարները, որոնք աշխատում են AirAsia ինքնաթիռի որոնման տարածքում, հայտնաբերել են ինքնաթիռի պոչը, որում կարող են լինել, այսպես կոչված, «սև արկղերը»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Բամբանգ Սոէլիստիոյին:
«Մենք գտել ենք օդանավի պոչը: Այսօրվա դրությամբ դա մեր հիմնական խնդիրն էր»,- նշել է Սոէլիստիոն:
Օդանավի պոչը հայտնաբերվել է սուզորդ-մասնագետների կողմից, ովքեր ներգրավված էին որոնողական աշխատանքներում:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Սորաբայի քաղաքից դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ընկերության Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը: