Մալայզիայի Malaysia Airlines ավիաընկերության ապահովագրորդը նախնական վճարումներ է սկսել ավելի քան երեք ամիս առաջ անհետացած Boeing 777-ի ուղեւորների ընտանիքների անդամներին, 50 հազար դոլարի չափով փոխհատուցումներ են ստացել Մալայզիայի վեց եւ Չինաստանի մեկ ընտանիք: Այդ մասին հունիսի 13-ին հաղորդել է Straits Times սինգապուրյան թերթը:

 

Կորածների ընտանիքների անդամներին օգնության կոմիտեն գլխավորող թագավորության արտաքին գործերի փոխնախարար Համզա Զայնուդինը հայտնել է, որ համանման նախնական վճարումներ են նախատեսված կորած ինքնաթիռի բոլոր 239 ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին:

 

«Ընտանիքներին ամբողջ ծավալով վճարումների հարցում մենք ստիպված կլինենք սպասել, քանի դեռ չենք հայտարարել MH370 չվերթի անհետանալու հարցը փակելու մասին»,- հավելել է փոխնախարարը:

 

Boenig 777-200 հանրանավը, որն իրականացնում էր Կուալա-Լումպուրից դեպի Պեկին MH370 չվերթը ՝ 227 ուղեւորներով եւ անձնակազմի 12 անդամներով, ներառյալ Չինաստանից 154 ուղեւոր, ռադարների էկրանից կորել է լույս մարտի 8-ի գիշերը: Ենթադրվում է, որ ոչ ոք չի փրկվել:

 

Այս շաբաթվա սկզբին Մալայզիան առաջին անգամ հրապարակել է կորած ինքնաթիռի որոնումների համար իր ծախսերի գումարը՝ մոտավորապես 8,6 մլն դոլար: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրալիայի կառավարությունը պլանավորում է ինքնաթիռի որոնման համար ծախսել շուրջ 84 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: