Գերմանիայի Allianz ապահովագրական ընկերությունը ձեռնամուխ է եղել «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերության կորած Boeing 777-200 ինքնաթիռի միջադեպի հետ կապված հնարավոր վնասի փոխհատուցմանը, որը կատարում էր Քուալա Լումպուր – Պեկին երթուղով չվերթը: Այս մասին մարտի 19-ին Մյունխենում հաղորդել Է կոնցեռնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ վնասը կփոխհատուցվի այն ավիաընկերությանը, որին պատկանել Է ավիահանրանավը, եւ անհայտ կորած ուղեւորների հարազատներին: Ինքնաթիռում եղել են 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Allianz-ն այն կոնսորցիումի հիմնական մասնակիցն Է, որն ապահովագրել Է «Մալայզիայի ավիաուղիների» օդանավերը: Ապահովագրական վճարների ընդհանուր գումարն, ըստ փորձագետների գնահատումների՝ կարող Է գերազանցել 100 միլիոն դոլարը:
Boeing 777-200-ի հետ կապն ընդհատվել Է մարտի 7-ին Մալայզիայի մայրաքաղաքից դրա մեկնելուց մոտավորապես երկու ժամ անց: