Չինաստանի ապահովագրական ընկերություններն սկսել են վճարումներ փոխանցել կորած Boeing 777-200-ի ուղեւորների հարազատներին, հաղորդում Է Սինհուա գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ դրամական միջոցների փոխանցումն սկսվել Է այն բանից հետո, երբ Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը հայտարարել Է, որ մարտի 7-ին Քուալա - Լումպուր Պեկին երթուղով մեկնած ինքնաթիռն ամենայն հավանականությամբ կործանվել Է:
Այսօրվա դրությամբ Չինաստանի China Life խոշորագույն ապահովագրական ընկերությունն արդեն ավելի քան 4 միլիոն յուան (666 հազար ամերիկյան դոլար) Է փոխանցել այն 32 սպասարկյալներից յոթի հարազատներին, ովքեր գտնվել են ինքնաթիռում: Ընդհանուր առմամբ ընկերության ապահովագրական վճարումները կկազմեն 9 միլիոն յուան (1,46 միլիոն դոլար):
Մարտի 26-ին China Pacific Insurance Co ընկերությունը, որը գրանցված Է Շանհայում, կատարել Է 525 հազար յուանի (87,5 հազար դոլարի) չափով առաջին վճարումը: Ինն ուղեւորների՝ China Life Insurance Co ընկերության սպասարկյալների հարազատները կստանան մինչեւ 1 միլիոն յուան (166 հազար դոլար) ապահովագրական վճար:
Մալայզիայի ավիաընկերությանը պատկանող Boeing-ում եղել են 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: Նրանցից 153-ը Չինաստանի քաղաքացիներ են: Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել Է Մալայզիայի մայրաքաղաքից թռիչքից երկու ժամ անց, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: