Malaysia Airlines ավիաընկերությունը, որպես սկզբնական փոխհատուցում, 5-հազարական դոլար կվճարի Ուկրաինայի արեւելյան շրջանում Boeing-ի կործանման հետեւանքով զոհվածների ազգականներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ընկերության փոխնախագահ Հեյբ Հորտերը:

 

«Մենք հասկանում ենք, որ ուղեւորների ազգականները ֆինանսական մեծ ծախսեր են անում, մենք որոշեցինք նրանց 5-հազարական դոլար վճարել ծախսերի համար»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: