Facebook Inc-ը 5 մլրդ դոլարի չափով ռեկորդային տուգանք կվճարի, որպեսզի կարգավորի իր գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հետաքննոթյունը:

«Չնայած ողջ աշխարհով միլիարդավոր օգտատերերին բազմիցս տված խոստումներին, որ նրանք կարող են վերահսկել անձնական տեղեկատվության փոխանցումը, Facebook-ը չարաշահել է սպառողների ընտրությունը», - ասել է FTC նախագահ Ջո Սայմոնսը:

Facebook-ը համաձայնել է լրացուցիչ 100 մլն դոլար վճարել, որպեսզի հարթեցնի մեղադրանքն այն մասին, որ նա ներդրողներին մոլորության մեջ է գցել օգտատերերի տվյալների չարաշահման լրջության վերաբերյալ, հայտնել է Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը:

Facebook-ին նաեւ արգելվում է գրանցման ժամանակ օգտվողներից էլ.փոստի գաղտնաբառերը պահանջել այլ ծառայությունների համար:

Facebook- ը հայտնել է, որ FTC-ի հետ գործարքը ընկերությանը «նոր հիմք կտա անձնական կյանքի պաշտպանության համար»: