ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են տարվա երկրորդ եռամսյակի համար (ապրիլ-հունիս) պարտք վերցնել ռեկորդային՝ 2,99 տրիլիոն դոլար' կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Նախարարությունը երկուշաբթի հայտարարել էր, որ նշված գումարը գերազանցելու է 530 միլիարդ դոլար արժողությամբ եռամսյակային փոխառությունները, որոնք կատարել էին 2008 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում:
2019-ին ամբողջ տարվա համար երկրի իշխանությունների վերցրած պարտքը կազմում էր 1,28 տրիլիոն դոլար, հայտնում է AP-ն: Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 2,99 տրիլիոն դոլարն անհրաժեշտ է կառավարության կողմից հաստատված տարբեր ծրագրերի իրականացման համար՝ աշխատողներին և ձեռնարկություններին աջակցելու, աշխատավարձերի պաշտպանության և այլ միջոցառումների համար: