Արտասահմանյան դեսպանություններն ավելի քան 82 միլիոն ֆունտ ստեռլինգ (140 միլիոն դոլար) են պարտք Լոնդոնի տրանսպորտային համակարգին՝ քաղաքի կենտրոն մուտքի չվճարված տուրքերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ամենահամառ չվճարողների թվում են ռուս դիվանագետները, որոնք 10 տարում պարտք են մնացել 5 միլիոն 200 հազար ֆունտ:

 

Նրանցից ավելի շատ պարտք ունեն սոսկ ամերիկացիները (գրեթե 9 միլիոն ֆունտ) եւ ճապոնացիները (6 միլիոն):

 

Վճարումից հրաժարվող դիվանագետները նշում են, որ Լոնդոնի կենտրոն մուտքի վճարը փաստական հարկ Է, իսկ օտարերկրացի դիվանագետներն ազատված են բրիտանական հարկերի վճարումից:

 

Քաղաքի տրանսպորտային համակարգի ներկայացուցիչներն առարկում են. դեպի կենտրոն մուտքի վճարը այն ծառայության համար Է, որը քաղաքի իշխանությունները տրամադրում են ավտոմոբիլիստներին, եւ բնավ ոչ հարկ: Արտասահմանյան դեսպանությունների մի մասն ընդունում Է այդ պարզաբանումը եւ իր աշխատակիցներին պարտավորեցնում Է վճարել մուտքի համար:

 

Լոնդոնում մուտքի վճարը սահմանվել Է 2003 թվականին, այն գործում Է աշխատանքային օրերին ժամը 07:00-ից մինչեւ 18:00-ն եւ այժմ կազմում Է 11,50 ֆունտ ստեռլինգ օրական մեկ ավտոմոբիլի համար: