Ուկրաինական սպառազինության ընկերության աշխատակիցները երկրի պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ յուրացրել են գրեթե 40 մլն դոլար, որը նախատեսված էր Ռուսաստանի հետ պատերազմի համար 100 հազար ականանետ գնելու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը։
Հրատարակության համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել հինգ կասկածյալի, որոնցից մեկը ձերբակալվել է Ուկրաինայի սահմանը հատելու փորձի ժամանակ։ Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Անվտանգության աշխատակիցները պնդում են, որ այս հետաքննությունը սկսվել է 2022 թվականի օգոստոսին, երբ պաշտոնյաները 1,5 միլիարդ գրիվնայի (39,6 միլիոն դոլար) արժողությամբ հրետանային արկերի մատակարարման պայմանագիր են կնքել «Լվով Արսենալ» սպառազինության ընկերության հետ։
Վճարումը ստանալուց հետո ընկերության աշխատակիցներից պահանջվում էր միջոցներ փոխանցել արտասահմանում գրանցված բիզնեսին, որն այնուհետև զինամթերքը կհասցներ Ուկրաինա:
Այնուամենայնիվ, քննիչների խոսքով, ապրանքը չի առաքվել, փոխարենը գումարն ուղարկվել է Ուկրաինայի և Բալկանների տարբեր հաշիվների վրա:
Հաղորդվում է, որ այս պահին միջոցներն արդեն առգրավված են և կվերադարձվեն երկրի պաշտպանական բյուջե։