Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղ Միա Խալֆան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար Ebay հարթակում աճուրդի է հանել պոռնոֆիլմերից հայտնի իր ակնոցը:

 

Pornhub-ի աստղը հարթակում տեղադրված հրապարակմանը կից գրել է. «Ակնոց, որը տեսել են միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Պատկերացրեք` ձեր տան հյուրերը հարցնում են, թե ինչու է Gucci-ի ակնոցն ակրիլային պատյանի մեջ դրված բուխարիի վրա»:

Լիբանանյան ծագմամբ դերասանուհին արդեն մոտ 100 հազար դոլարի առաջարկ ունի իր ակնոցի համար: